Հասարակություն Սպորտ 

«Այաքսի» ֆուտբոլիստն արթնացել է 3 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո

analitik.am

«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելակ Նուրին դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտնում է TalkSPORT-ը:

Պարբերականի տեղեկություններով, 22-ամյա երիտասարդն արդեն կարողանում է ինքնուրույն սնվել, նստել:

Նախկին ֆուտբոլիստն արթնացել է 2 տարի 8 ամիս 19 օր կոմայի մեջ գտնվելուց հետո:

2017 թվականի հուլիսի 8-ին գերմանական «Վերդերի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ Նուրին կորցրել էր գիտակցությունը: Նրան հոսպիտալացրել էին: Ավելի ուշ բժիշկները նրա մոտ գլխուղեղի վնասվածք էին հայտնաբերել, ինչից հետո արհեստական կոմայի մասին որոշում էր կայացվել:

Նույն շարքից