Բարի օր Կորոնավիրուս Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկում է ունեցել կորոնավիրուսի մասին

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

 

Նույն շարքից