Կորոնավիրուս Հասարակություն 

ԱԺ պատգամավորները ստացել են հերթական պարգևավճարները

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրման մասին որոշում է ստորագրել.

ՄՂեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով և հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավորների գրավոր համաձայնությունները` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն 1-ին հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաեւ պատգամավորների համաձայնությամբ այդ վճարումներից փոխանցումներ կատարել «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին՝ համաձայն 2-րդ հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից