Կորոնավիրուս Հասարակություն 

ՓԾ ազգային կենտրոնը կորոնավիրուսի հետ կապված ստացել է 286 ահազանգ

analitik.am

Արտակարգ դրության ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ քաղաքացիներից, որոնցից 286-ը պայմանավորված են եղել կորոնավիրուսով։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով ԱԻՆ ձեռնարկված քայլերը կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ։

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ակտիվ և սերտորեն համագործակցում է պետական ողջ համակարգի հետ, իսկ Առողջապահության նախարարության հետ գտնվում է 24-ժամյա կապի մեջ»,- ասաց Հարությունյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝  հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ ավտոբուսներով, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության բուժվարչությանը պատկանող մեքենաներով մեկուսացվել են շուրջ 400 անձ։

«ՓԾ հոգեբանական ծառայության կողմից մեկուսացված անձանց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, և այն կրում է շարունակական բնույթ»,- եզրափակեց Հարությունյանը։

Նույն շարքից