Հասարակություն 

Առաջիկա կիրակի օրվանից սկսած՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ

analitik.am

ՀՀ ԿԳՄՍ նախարարը  ՏՏ ոլորտի ընկերությունների հետ հեռավար քննարկում է ունեցել։

Ըստ հանրապետության մարզերից ստացված տվյալների` հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով նախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Առաջիկա կիրակի օրվանից սկսած՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960 / կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:

Ավելին՝ https://bit.ly/2QMVdDu

Նույն շարքից