Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչպես պետք է ծնողները երեխաներին պաշտպանեն կորոնավիրուսից

analitik.am

Ռոսպոդրեբնադզորի կայքում հրապակում է հայտնվել այն մասին, թե ինչ պետք է անեն ծնողները երեխաներին կորոնավիրուսից պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է Լենտան:

Հոդվածում ծնողներին խորհուրդ է տրվում մաքսիմալ սահմանափակել երեխաների շփումը այլ մարդկանց հետ, լուրջ ուշադրություն դարձնել տան, ինչպես նաև տանը գտնվող իրերի ախտահանմանը:

Պետք է բացառել երեխաների շփումն այլ մարդկանց հետ, իսկ եթե դա հնարավոր չէ, գոնե մաքսիմալ սահմանափակել այն: Այս նպատակի համար առավել հարմար է, որ երեխաները մնան տանը: Օրական առնվազն մեկ անգամ անհրաժեշտ է ախտահանել տունը:

Ծառայությունը նշում է, որ պետք է ախտահանել նաև այն ամենը, ինչը մտնում է տուն: Ծնողները պետք է երեխաներին թույլ չտան այցելել հանրային սննդի վայրեր, առևտրի, կրթական և ժամանցային կենտրոններ: Բակերում գտնվող խաղահրապարակները ևս արգելված վայրերի ցանկում են: Անտառներում, այգիներում թույլատրվում է զբոսնել, եթե հնարավոր է բացառել այլ մարդկանց հետ շփումը:

Զբոսանքի համար պետք է ընտրել վայրեր, որտեղ չկան մարդկային կուտակումներ: Երեխաներին նաև պետք է սովորեցնել, որ դեմքին դիպչել չի կարելի: Անհրաժեշտ է հետևել, որպեսզի երեխաները չդիպչեն նաև դռների բռնակներին, պատերին, վերելակի կոճակներին և այլն:

 

Նույն շարքից