Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ պետք է անել կարանտինի ընթացքում տրամադրությունը բարձր պահելու համար

analitik.am

 

Գունավոր թերապիայի մասնագետն անվանել է այն գույները, որոնք կօգնեն կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող մարդկանց բարձր պահել տրամադրությունը և խթանել ստեղծագործական գործունեությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նյու Յորքի դիզայներ Տանյա Թեյլորը խոսել է մարդու հոգեբանության վրա տարբեր գույների դրական ազդեցության մասին: Այսպիսով, օրինակ, հանգստություն զգալու համար պետք է կրել կապույտ, մանուշակագույն և բաց վարդագույն երանգների իրեր, քանի որ նման գույները դանդաղեցնում են սրտի զարկերի հաճախականությունը, իջեցնում են արյան ճնշումը և անհանգստության աստիճանը: Նշվում է, որ մանուշակագույն գույնը բարենպաստ ազդեցություն է ունենում մտքի և նյարդերի վրա, իսկ վարդագույնը կապված է անվտանգության զգացման հետ:

Բացի այդ, Թեյլորի խոսքերով, զգեստապահարանում կանաչ երանգները տալիս են ներդաշնակության զգացողություն, իսկ դեղինը՝ երջանկության և էներգիայի, իսկ կարմիրը ուրախության զգացողության և ոգեշնչման:

 

 

Նույն շարքից