Արդյո՞ք քաղաքացին պետք է ունենա ձևաթուղթ, երբ այցելում է խանութ, որը գտնվում է իր շենքի կամ տան հարևանությամբ:
Այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը դրական պատասխան տվեց. «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչ է պատասխանատվության զգացումը:
Քաղաքացիները պետք է անպայման, ցանկացած տեղ գնալիս լրացնեն ձևաթերթիկը: Դա օբյեկտիվություն կմտցնի, նրանք չեն հորինի, ուղղակի կգրեն, թե ուր են գնում, ինչու են գնում ու երբ են վերադառնալու, կապ չունի դա իրենց տանից 100 մետր է հեռու, թե՝ 5 կմ: Այդ թղթի էությունը հենց դա է»: