Կորոնավիրուս Հասարակություն 

ՀՀ ՊՆ խոսնակը լավ լուրեր է հայտնել զինծառայողների մասին

analitik.am

Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային խիստ միջոցառումներ ձեռնարկվել կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխելու համար: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ստեփանյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված զինծառայողների առողջական վիճակը լավ է. «4 զինծառայողը գտնվում են շատ լավ առողջական վիճակում, չունեն ջերմություն, չկա նաև կորոնավիրուսի որևէ ախտանշան: Մեկ զինծառայողի մոտ կա թույլ արտահայտված ջերմություն»:

«Այսօր լավ լուրեր ունենք. չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ, իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը՝ բարձր»,-հավելել է նա:

Նույն շարքից