Հասարակություն Տեսանյութեր 

Մի շարք սուպերմարկետներում խախտումներ են արձանագրվել /Տեսանյութ/

analitik.am

 

ԱԱՏՄ մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնը երեւանյան սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։

❌ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

❌ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

❌ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,

❌ Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

❌ Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։
Սուպերմարկետների գործունեությունն արգելվել է տնտեսավարողին տեղեկացնելուց հետո։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը՝ հղումով։

 

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»

 

Նույն շարքից