Հասարակություն 

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ուղղված ձեր դիմումներին, բողոքներին պատասխան և ընթացք ՏՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

analitik.am

Հարգելի' քաղաքացիներ,

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված ձեր դիմումներին, բողոքներին պատասխան և ընթացք ՏՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ, քանի որ առաջանում է անձի նույնականացման խնդիր: Ուստի խնդրում ենք օգտվել հետևյալ տարբերակներից որևէ մեկով:

✅Ձեր դիմումները, հարցումները, բողոքները Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կարող եք ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ փոստի միջոցով:

✅Քաղաքացին կամ իրավաբանական անձն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի առկայությունը կարող է պարզել Ծառայության պաշտոնական կայքի «Կատարողական վարույթների տեղեկատու» բաժնից՝ առցանց եղանակով լրացնելով համապատասխան տվյալները հետևյալ հղմամբ:

✅Ձեր բողոքները կարող եք ներկայացնել նաև Ծառայության Թեժ գծի 060 570 435 հեռախոսահամարով, իսկ խորհրդատվություն չպահանջող հարցերը՝ 060 570 500 հեռախոսահամարով:

✅Կատարողական վարույթին առնչվող հարցերով համապատասխան բաժնի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

Նույն շարքից