Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

Քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երևանի կանգառները, աղբամանները, տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաեւ ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաեւ հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու եւ անվտանգության նկատառումներով:

Հատկապես արտակարդ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից