Կորոնավիրուս Հասարակություն 

Բակո Սահակյանի նախագահությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացվել Արցախում

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:  Այս մասին  հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

«Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ պետական նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջվարչակազմերի ղեկավարները ամփոփ տեղեկություններ են ներկայացրել մայրաքաղաքում և շրջաններում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների արդյունքների մասին: Հանրապետությունն ապահովված է ախտահանիչ միջոցներով և սարքավորումներով, իսկ համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում:
Աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու նպատակով, Նախագահի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր տեխնիկական պարկը և տրանսպորտային միջոցների մի մասը համապատասխանեցրել է ախտահանիչ-հակահամաճարակային բնույթի աշխատանքների իրականացմանը: Դրանք արդեն բարեհաջող փորձարկվել են, և առաջիկա օրերին դրանց կիրառմամբ ախտահանիչ աշխատանքները նոր՝ առավել արդյունավետ հուն կմտեն»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից