Կորոնավիրուս Հասարակություն 

Շահումյանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները

analitik.am

Մարտի 28-ին Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը շրջայցով եղել է համայնքներում, ցուցումներ տվել համայնքների ղեկավարներին՝ լրջագույնս մոտենալ ստեղծված իրավիճակին և հորդորել բնակչությանը՝ առանց պատճառի տնից դուրս չգալ ու չմասնակցել զանգվածային միջոցառումների:

Փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են շրջանի վարչական և հասարակական նշանակության շենքերում կատարել ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել են խանութները և Քարվաճառի բազմաբնակարան շենքը: Բոլոր խանութներին բաժանվել է ալկոգել և դիմակներ:

Սահմանային «Խարխափուտ» անցակետում ուժեղացված հսկողություն է, այնտեղ հերթապահություն են իրականացնում նաև շրջանային բուժմիավորման բուժքույրերը:

Շահումյանի շրջանում այս պահի դրությամբ որևէ կասկածելի դեպք չի արձանագրվել: Շրջանի ղեկավարությունը մշտական կապի մեջ է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի հետ և համապատասխան աշխատանքներն իրականացնելիս՝ առաջնորդվում է հանձնաժողովի կողմից մշակված ուղեցույցով։

Արցախ / Տեղեկատվական շտաբ

Նույն շարքից