Տեսանյութեր Տնտեսություն 

Ինչպես կազդի նավթի գնի անկումը Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա. Պարզաբանում է փոխվարչապետը

analitik.am

 

Հնարավոր է արդյո՞ք, որ նավթի գների անկման պարագայում փոփոխություն լինի Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում:

Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ գազի գնի փոփոխություն աշխարհում իհարկե տեղի կունենա: Նա նշեց, որ առհասարակ էներգառեսուրսների գնի փոփոխություն կա. «Իհարկե նավթի գնի անկումը կհանգեցնի այլ էներգակիրների գնի փոփոխման, չեմ բացառում, որ նվազման տեսքով: Իհարկե քննարկումներ սկսվելու են, մենք մեր դիրքերը պետք է գնահատենք»:

Գրիգորյանն ամեն դեպքում ասաց, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ:

Խոսքն այն մասին է, երբ գնումն իրականացվում է լողացող բանաձևով. «Մեր դեպքում բանաձև չէ, կա ֆիքսված գին, որը որոշ դեպքերում տալիս է դրական, որոշ դեպքերում ոչ այնքան դրական արդյունքներ:

Բայց ամեն դեպքում մենք պետք է վերլուծություններ անենք, հասկանանք՝ եթե իրավիճակը երկար է տևելու, բանաձևային գնի տարբերակը մեզ համար ավելի ընդունելի է և մատչելի կլինի:

Սակայն օրինակ 10 օրվա անկման պարագայում հարցին միանգամից անդրադառնալ սխալ կլինի: Նույնիսկ մեկ ամսվա կտրվածքով գնի անկումը, դրա հիման վրա որոշումը կայացնելը, բանաձևայինին անցնելը սխալ կլինի:

Ամեն դեպքում տենդեցները ցույց են տալիս, որ չի բացառվում նման քննարկում նախաձեռնենք»:

 

 

Նույն շարքից