Հասարակություն 

Դպրոցականների 10 տոկոսը զրկված է հեռավար կրթական գործընթացից

analitik.am

 

Հայաստանում աշակերտների 90 տոկոսը ներառված է հեռավար ուսուցման համակարգում: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունից:

Հաղորդեցին նաև, որ աշակերտների կոնկրետ թիվ չկա, ովքեր դիմել են ԿԳՄՍ նախարարություն։ Նրանց ընդգրկել են հեռավար ուսուցման գործընթացում և հաշվառել են:

Նշենք, որ հեռավար ուսուցման գործընթացին անցնելիս, ոչ բոլոր երեխաներն են կարողացել միանալ դասապրոցեսներին՝ համակարգիչներ, ինտեռնետ չունենալու կամ այլ պատճառներով:

ԿԳՄՍ-ն արդեն սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր՝ ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար։

Անհատներն ու կազմակերպությունները դրանք կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան   թիվ 114 ավագ դպրոց (հասցե՝ Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ՝ 091202960):

Նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող աշակերտներին և մանկավարժներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք կա մարզերում:

Գոհար Ստեփանյան

 

Նույն շարքից