Իրավական Տեսանյութեր 

Կրակոցներ՝ Դիլիջանում /տեսանյութ/

analitik.am

Մարտի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օրեր առաջ Դիլիջանի 3 քաղաքացիներ վիճաբանել էին, որի ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ էին արձակել և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ճշտել են վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն,

ներկայացրել ատրճանակն ու հայտնել, որ ինքն է երկու անգամ օդ կրակել։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից