Հասարակություն 

Մոսկվայում արգելել են այցելել հարազատին, եթե նույնիսկ նրան օգնություն է պետք

analitik.am

Մոսկվայի քաղաքապետարանից պարզաբանել են, որ մեկուսացման խիստ կանոններն արգելում են անգամ հարազատներին հյուր գնալ, եթե նույնիսկ նրանց օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, թե տեղաշարժի սահմանափակումներն այդ թվում նաև նրա համար են, որ մարդկանց միջև շփումը մաքսիմալ քիչ լինի: Իսկ եթե որևէ մեկին օգնություն է անհրաժեշտ, դա կարելի է անել նաև օն լայն:

Հավելենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մեկուսացման պահանջը գործում է մինչև ապրիլի 14-ը:

Նույն շարքից