Կորոնավիրուս Հասարակություն 

Քննարկվում է Չարենցավանը փակելու հարցը. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարակակիրներին և նրանց հետ շփումներ ունեցած անձանց մեկուսացման գործընթացը շարունակվում է։ Երեկ Կոտայքի մարզի Ալափարս գյուղից մոտ 30 քաղաքացի են տարել մեկուսացման:

Նրանք, ըստ տեղեկությունների, օրերս կորոնավիրուսից մահացած Ալափարսի 55-ամյա բնակչուհու և նրա հարազատների հետ շփում ունեցած անձինք են: Նախօրեին էլ 18 հոգի էին Չարենցավան քաղաքից տարել թեստավորման: Նախնական հաշվարկով՝ Չարենցավանից վարակվածների թիվը, ըստ պաշտոնական աղբյուրների, հասնում է շուրջ 60-ի, իսկ մեկուսացվածների թիվը՝ մի քանի հարյուրի:

Նշենք, որ այս օրերին քաղաքում ոստիկանական խմբեր են շրջում, կանգնեցնում-ստուգում են մարդկանց, անգամ տուգանում, բայց միևնույն ժամանակ նրանց քթի տակ նաև մարդիկ ազատ զբոսնում են՝ առանց դիմակի, ձեռնոցի և տեղաշարժման թերթիկի: Մենք տեղեկացանք, որ քննարկվում է քաղաքը փակելու հարցը»:

 

Նույն շարքից