Հասարակություն Տեսանյութեր 

«Իմ քայլն» Ազգային ժողով է բերել իր հիվանդ կամ խոցելի խմբում գտնվող պատգամավորներին

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովը կրկին արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկում է ավելի վաղ ընդդիմադիրների ուժերով տապալված աղմկահարույց նախագիծը: Նիստին մասնակցում են միայն իմքայլականները:

Նախորդ անգամ նախագիծը չէր ընդունվել, քանի որ «Իմ քայլը» չէր կարողացել ապահովել անհրաժեշտ թվով ձայները:

Արդեն նոր արտահերթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցության պատգամավորներից 10-ը դիտորդական առաքելություն են կատարում Արցախում, իսկ այն անձինք, ովքեր բացակայել են, կամ հիվանդ են եղել, կամ գտնվում են խոցելի խմբում. «Ցավոք անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսն այս պահին ներկա գտնվեն»:

 

Նույն շարքից