Հասարակություն 

Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը»,– ասաց նա։

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.

Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է    27893 քաղաքացի(70.6  տոկոս)   ընտրելու իրավունք ունեցողների թիվը  39022 է:

Ասկերանում ընտրությանը մասնակցել է   9611քաղաքացի (79.4 տոկոս),  ընտրելու իրավունք ունեցողների թիվը 12104 է:

Հադրութում ընտրությանը մասնակցել  է  6707 քաղաքացի  (76.3 տոկոս),  ընտրելու իրավունք ունեցողների թիվը 8796 է:

Մարտակերտում ընտրությանը մասնակցել է  9942 քաղաքացի (73.3 տոկոս),   ընտրելու իրավունք ունեցողների թիվը 13372 է:

Մարտունիում ընտրությանը մասնակցել է 12657 քաղաքացի (72.5 տոկոս)  ընտրելու իրավունք ունեցողների թիվը 17342 է:

Շահումյանում ընտրությանը մասնակցել է 1600 քաղաքացի (74.8  տոկոս),  ընտրելու իրավունք ունեցողների թիվը 2140 է:

Շուշիում ընտրությանը մասնակցել է   2853 քաղաքացի ( 71.7տոկոս),  ընտրելու իրավունք ունեցողների թիվը  3945 է:

Քաշաթաղում ընտրությանը մասնակցել է    4799 քաղաքացի  (67.5 տոկոս),  ընտրելու իրավունք ունեցողների թիվը 7106 է:

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 409 ընտրող կամ ընտրողների 52,2%–ը․ ընտրելու իրավունք ունեցողների թիվը 784 է:

Արցախում մարտի 31–ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.

1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
3. «Անկախության սերունդ» կուսակցություն
4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
5. Արցախի հեղափոխական կուսակցություն
6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
10. Արցախի պահպանողական կուսակցություն
11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Նույն շարքից