Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» մի յուրահատուկ գործընթացի. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում իրենց համար բավականին դժվար է որոշումներ կայացնել, ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» մի յուրահատուկ գործընթացի։

Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է կոնսուլտացիաների գործընթաց սկսել ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև արտախորհրդարանական կուսակցությունների և հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող անձանց և կազմակերպությունների հետ։

Խնդիրն այն է, որ Հայաստանին ներկայումս հարկավոր են կոնկրետ լուծումներ, ընդ որում՝ ոչ միայն կարճաժամկետ, օպերատիվ, այլ նաև՝ հեռանկարային, որոնք իրենց մեջ կպարունակեն զարգացման ռեսուրս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից