Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Ինքնազգացողության վատթարացման պատճառով Սերբիայի նախագահը չեղյալ է հայտարարել ժողովրդին ուղղված իր ուղերձը

analitik.am

 

Ինքնազգացողության վատթարացման պատճառով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չեղյալ է հայտարարել ժողովրդին ուղղված իր ուղերձը, որի ժամանակ նա պետք է խոսեր կորոնավիրուսային համաճարակի պայմաններում տնտեսությունը սատարելու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարար Սինիշա Մալիի հայտարարությանը:

Նշվում է, որ իր ուղերձի մասին Սերբիայի նախագահը հայտարարել է մարտի 29-ին, սակայն մարտի 31-ին հայտնի է դարձել, որ տնտեսական փաթեթին ուղղված միջոցառումների մասին հայտարարությամբ հանդես կգա ֆինանսների նախարարը: Նա նաև խոսել է Վուչիչի ինքնազգացողության մասին:

 

 

Նույն շարքից