Կորոնավիրուս Հասարակություն 

Պուտինը ՌԴ-ում մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը

analitik.am

Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը երկարաձգվում է մինչև ապրիլի 30-ը: Քաղաքացիներին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է kommersant.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե իրավիճակը բարելավվի, այս ժամկետը կարող է կրճատվել: «Որոշում եմ ընդունել մինչև ամսվա վերջ երկարաձգել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը, այսինքն՝ մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Ընդգծեմ՝ պահպանելով աշխատողների աշխատավարձը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի կարծիքով՝ ոչ աշխատանքային շաբաթն ու մեկուսացման ռեժիմը երկրի բազմաթիվ շրջաններում թույլ է տվել ժամանակ շահել՝ կանխարգելիչ գործողություններ մշակելու համար: Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Մոսկվայում առայժմ չի հաջողվում «կոտրել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը»:

Նույն շարքից