Կորոնավիրուս Հասարակություն 

Մեր հազարավոր քաղաքացիներ կարող են զոհ գնալ կորոնավիրուսին, եթե մենք չկիրառենք սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, խնդրում եմ հնարավոր ճշգրտությամբ պահել պարետատան սահմանած սահմանափակումները: Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ներողություն խնդրեց բոլոր սահմանափակումների համար, որոնք ստիպված են կիրառել. «Մենք չենք կարող չկիրառել, հակառակ դեպքում դրանով հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, որոնք կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Սա ճգնաժամային, բացառիկ պահ է և պահանջում է, որ մենք մեր ուժերը կենտրոնացնենք հանրային միասնականության, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ ու մակարդակ ապահովելու համար: Սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ կօգնի ժամ առաջ հաղթահարել այս ճգնաժամը»:

 

Նույն շարքից