Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն հայտնում է նույնիսկ երիտասարդների և առողջների շարքերում կորոնավիրուսի ծանր դեպքերի մասին

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրում է ծանր դեպքեր երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում, ովքեր վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Խարիսը:

«Ներկայումս մենք տեսնում ենք ավելի երիտասարդ տարիքի հիվանդացածների աճ և նշում ենք, որ հիվանդության ախտանիշներն ու ընթացքը նրանց համար բավականին լուրջ են: Մասնավորապես, մենք գիտենք, որ պացիենտների թվում կան պոտենցիալ առողջ մարդիկ, օրինակ՝ մարզիկներ և առողջ ապրելակերպ վարող մարդիկ»,-ասել է Խարիսը։

Նա նշել է, որ «վիրուսը չի փոխվել, բայց դրա տարածումն այնքան է ընդարձակվել, որ բոլորը խոցելի են դարձել»:

Խարիսի խոոսքերով, կորոնավիրուսի առաջին հստակ ախտանիշը տենդն է, որը տեղի է ունենում 10 պացիենտներից 9-ի մոտ․ «Մարդիկ պատմում են, որ գիշերն արթնանում են սարսափելի վիճակում և չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Նրանք ունեն շատ բարձր ջերմություն, իսկ հետո հանկարծ սկսում են դողալ։ Ամենաակնհայտ ախտանիշն ավելի քան 38 աստիճան ջերմությունն է, որը նկատվում է ավելի քան 90 տոկոս պացիենտների մոտ»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

 

Նույն շարքից