Կորոնավիրուս Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին պաշտոնական թվերը

analitik.am

 

Ցավոք սրտի կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 միլիոն 119 հազար հաստատված դեպք, արձանագրվել է 59 հազար 241 մահ, առողջացել է 229 հազար 338 մարդ: Այս մասին Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, վարչապետը նշեց, որ մեր երկրում նույնպես դեպքերը շարունակվում են, այս պահի դրությամբ կա 770 հաստատված դեպք, 7 մահ, 43 մարդ առողջացել է և այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ այնքանով, որքանով այն համարվում է բուժման պրոցես, քանի որ այդ քաղաքացիներից ավեի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում, քանի որ նույնիսկ ջերմություն չունեն: Սակայն նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխվի:

 

Նույն շարքից