Հասարակություն 

Մեր հեռուստաալիքներին ընդամենը մի խորհուրդ կտամ՝ ադրբեջանական պատմակեղծարարության գարշահոտը մի տարածեք մեր ժողովրդի մեջ․պատմաբան

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Թորոս Ալեքսանյանը գրում է․ «Երեկ հեռուստատեսությամբ (կարծեմ Հ1-ով) մի հաղորդում էին ցույց տալիս, որտեղ անդրադարձ եղավ Սելիմի ոլորանների (Վարդենյաց լեռնանցք) վրա գտնվող քարավանատանը. ինչ որ հեքիաթ պատմվեց, համաձայն որի այդ քարավանատունը կառուցվել է 400 տարի առաջ, այսինքն 17-րդ դարում, և որ այն կառուցել է ինչ որ Սելիմ անունով պարսիկ իշխանի մայր, որովհետև այդ պարսիկ իշխանը, որը իբրև թե իշխել է Վայոց ձորի տարածքների վրա, սիրել է մի հայուհու (որն էլ ապրել է ներկայիս Մարտունու տարաքում) և միշտ այցելել է նրան, ու մի անգամ էլ ցուրտ ձմռանը նա նորից անցնում է այդ տեղանքով իր սիրեցյալին հանդիպելու համար, բայց սաստիկ բքի տակ մնալով` մահանում է, և նրա մայրը կառուցում է այդ քարավանատունը, որպեսզի ոչ ոք այլևս իր որդու ճակատագրին չարժանանա:
Իսկ հիմա պատմեմ իսկական պատմությունը. նախ ասեմ, որ մինչև այդ ոլորանները Սելիմի անունով կկոչվեին, այդ քարավանատունը արդեն վաղուց կար, քանի որ այն կառուցվել է ոչ թե 17-րդ դարում, այլ 14-րդ դարում, կոնկրետ 1326-ից մինչև 1332 թվականը՝ հայոց Չեսար Օրբելյան իշխանի կողմից, որի մասին արձանագրությունը փորագրված է քարավանատան պատին, իսկ հայուհու և ինչ որ պարսիկի սիրո պատմության մասին քարավանատան կառուցման առումով ոչ մի աղբյուրում ոչ մի հիշատակություն չեք գտնի հաստատ (եթե որևէ մեկը այդպիսի բան կգտնի, թող բերի աչքս մտցնի):
Մեր հեռուստաալիքներին ընդամենը մի խորհուրդ կտամ՝ ադրբեջանական պատմակեղծարարության գարշահոտը մի տարածեք մեր ժողովրդի մեջ, հետո կփոշմանեք, բայց ուշ կլինի»:

Նույն շարքից