Կորոնավիրուս Հասարակություն 

Հնդկաստանում գնացքի հին վագոնները կվերածվեն շարժական հիվանդասենյակների

analitik.am

 

Հնդկական պետական «Indian Railways» ընկերությունը («Հնդկական երկաթուղիներ») կօգնի երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ`պաշտպանիչ համազգեստ արտադրելով: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Երկաթուղիների և առևտրի նախարար Պիյուշ Գոյալը:

Նրա խոսքերով, համազգեստը կարտադրվի մեծ ծավալներով՝ բուժաշխատողներին օգնելու համար: Բացի այդ, Գոյալն ավելի վաղ Twitter-ում հայտնել է, որ հին գնացքները հիվանդների համար կվերածվեն շարժական բաժանմունքների․ «Հարմարավետ ապաքինման համար պացիենտներին կտրամադրվի մաքուր, ախտահանված և առողջ միջավայր»,-գրել է նա:

 

Նույն շարքից