Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Ճապոնիայի վարչապետը մտադիր է արտակարգ դրության մասին որոշում կայացնել. Հետաքրքիր մանրամասներ

analitik.am

 

Ճապոնիայիի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է արտակարգ դրության մասին որոշում կայացնել՝ կապված Տոկիոյում և երկրի մի շարք այլ խոշոր քաղաքներում կորոնավիրուսի վարակման դեպքերի կտրուկ աճի հետ: Այս մասին հայտնում է Kyodo News-ը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին:

Վարչապետն արտակարգ դրության մասին որոշումը կայացնելու է ապրիլի 7-ին, այն ուժի մեջ կմտնի ապրիլի 8-ից: Աբեն պետք է ասի արտակարգ դրության ժամկետներն ու տարածքները, որոնց վրա այն տարածվելու է: Ենթադրվոմ է, որ արտակարգ դրությունը վերաբերելու է Տոկիոյին և Օսակային, որտեղի իշխանությունները վաղուց են պահանջում այդ որոշումը:

Նշվում է, որ նման որոշում Ճապոնիայում կայացվելու է առաջին անգամ: Այն ենթադրում է իշխանությունների լիազորությունների ընդլայնում: Վերջիններս կարող են սահմանափակումների մասին որոշումներ կայացնել: Միևնույն ժամանակ օրենքը չի կարող ամբողջությամբ փակել քաղաքը, արգելել մասնավոր ընկերություններին աշխատել և պատիժ չի սահմանում այն քաղաքացիների համար, ովքեր կխախտեն սահմանափակումները:

Հավելեք, որ Աբեն չի կարող ինքնուրույն որոշում կայացնել արտակարգ դրության մասին, նա պետք է դիմի խորհրդատվական խմբին, որը կազմված է բժշկության և հանրային առողջության ոլորտների փարձագետներից:

 

Նույն շարքից