Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի առաջացման նոր վարկածի մասին

 

Բրիտանական հետախուզությունը հայտնել է կորոնավիրուսի առաջացման նոր վարկած։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղումա նելով Daily Mail-ին:

Ըստ նրանց, կորոնավիրուսի պանդեմիան կարող էր առաջանալ չինական լաբորատորիայի արտահոսքից:

Նշվում է, որ Չինաստանի Ուհան քաղաքում, որը դարձավ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, կա առնվազն երկու լաբորատորիա, որից կարող էր տեղի ունենալ արտահոսքը: Դրանք վիրուսաբանության ինստիտուտն ու Ուհանի հիվանդությունների վերահսկման կենտրոնն է: Վերջինում փորձարկումներ են իրականացվել կենդանիների, այդ թվում՝ չղջիկների վրա:

Ամերիկյան կենսապահովության փորձագետ, պրոֆեսոր Ռիչարդ Էբրայթի հայտնել է, թե տեսել է, որ այդ լաբորատորիաների գիտնականներն ուսումնասիրում են վիրուսները՝ չպահպանելով անվտանգության նախազգուշական միջոցառումները․ «Դրա համար պահանջվում է չորրորդ դասի պաշտպանվածության մակարդակ, իսկ նրանք օգտագործել են միայն երկրորդ դասը։ Դա վարակից պաշտպանվածության նվազագույն աստիճանն է»,-ասել է մասնագետը:

Մեծ Բրիտանիայի և Չինաստանի պաշտոնական իշխանությունները չեն ընդունում հետախուզության վարկածը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից