Բարի օր Իրավական 

Նոր զարգացումներ՝ նախկին նախարար Արամ Հարությունյանի գործում

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ, որն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին:

Քրեական գործից հիշյալ պաշտոնատար անձի վերաբերյալ մասն անջատվել է և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից