Հասարակություն Պատահարներ 

Կրակոցներ Երևանում. տղամարդը հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդո, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել ե ն պարկուճ և գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Նույն շարքից