Հասարակություն 

Քաղաքացու՝ վարկային ոլորտի վերաբերյալ շուրջ 6000 հավանում հավաքած հարցը այդպես ուշադրության չարժանացավ վարչապետի կողմից

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դե ինչ, ընկերներ ջան եւս մեկ անգամ փաստենք , որ Վարչապետի գրառման տակ բարձրաձայնածս խնդիրը եւ նույնիսկ քայլային առաջարկները մնացին անտեսված , չնայած նրան , որ ամենաշատ հավանումներին էին արժանացել` մոտ 6000:

Ամենեւին չարացած չեմ ու չեն էլ կարող ինձ շեղել մեր պայքարի` վարկային ոլորտը լավագույնս բարեփոխելու , որդեգրած ճանապարհից , քանի որ այն ակնհայտ արդար է ու միանշանակ հասցնելու ենք վերջնական հաղթանակին , ուղղակի այդ նույն ճանապարհին ավելի որոշակիացավ երկրի ղեկավարության պատրաստակամությունը ու ցանկությունը, գուցե շատ բան ենք ակնկալում , գուցե պետք չէ...

Անկեղծ չգիտեմ կլինեն անդրադարձեր այս փոքրիկ անարդար իրավիճակի վերաբերյալ , նույնիսկ չեմ էլ սպասում ,միայն կարձանագարեմ , որ սա եւս մեկ ձախողում էր: Իհարկե, ընթացքում հնչեցին #վարկային խնդիրների հետ կապված հարցեր , բայց հերթական անգամ տրվեցին անտեղյակ ու լղոզված պատասխաններ: Ասվեց նաեւ , որ փաթեթ է պատրաստվում տույժերի ու տուգանքների ներման համար, անկեղծ մեծ սպասումներ չունեմ ...

Մնացածը առաջիկայում , հեչ չտխրեք, եթե հորդորներով ու առաջարկներով չեն ցանկանում բարեփոխել ոլորտը , կստիպենք այլ օրինական մեթոդներով...»։

 

Նույն շարքից