Հասարակություն 

Նոր փոփոխություններ՝ պարետի որոշման մեջ․ միայն այս ժամերին կարելի է զբոսնել

analitik.am

Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ քշելու կարգըում փոփոխություններ են կատարվել։

Փոփոխության համաձայն՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։

Նախկինում կարելի էր օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու՝ առանց ժամային սահմանափակման։

«Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»:

Նույն շարքից