Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Հայ գործարարն անվճար հաց է բաժանում Օդեսսայում

analitik.am

Օդեսսայում հայ գործարարն անվճար հաց է բաժանում կարիքավորներին: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, Վահրամ Ասլանյանն իր խանութում առանձին բաժին է հատկացրել թոշակառուների համար, ովքեր կարող են անվճար հաց ստանալ:

Ասլանյանի խոսքերով, ինքը հասկանում է, որ կարանտինով պայմանավորված շատ քաղաքացիների սոցիալական վիճակը վատացել է, դրա համար կփորձի մարդկանց օգնել այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանա:

Ասլանյանը խոստովանել է, որ կորոնավիրուսը շատերի, այդ թվում նաև իր բիզնեսին է լուրջ հարված հասցրել: Գործարարը ստիպված է եղել փակել իր 5 փռերից 4-ը, աշխատում է միայն մեկը, սակայն դա չի ստիպել փոխել որոշումը:

Նույն շարքից