Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Նրան սխալ տեղեկություններ են տալիս․ Կադիրովն արձագանքել է սահմանափակումների մասին Միշուստինի քննադատությանը

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ տարածաշրջանում սահմանների փակման մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում է Լենտան:

Կադիրովը նշել է, որ Ռուսաստանի տասնյակ հիմնական սուբյեկտներում տարբեր սահմանափակումներ են մտցվել․ «Սակայն, եթե նա (Միշուստինը) նկատի ուներ կոնկրետ Չեչնիան, ապա նրան մոլորության մեջ են գցում, սխալ տեղեկատվություն են տալիս»,-ասել է Չեչնիայի ղեկավարը:

Կադիրովի խոսքերով, հանրապետությունում երբեք չեն խոսել սահմանները փակելու մասին և չեն փակել դրանք տարանցիկ տրանսպորտի, սննդի, դեղորայքի և սարքավորումների համար․ «Եթե կան հարցեր, որոնք վերաբերվում են իմ տարածաշրջանում ձեռնարկվելիք միջոցառումներին, ինչո՞ւ ՌԴ շտաբի ղեկավարները կամ Ռուսաստանի Դաշնային իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն զանգահարել: Որևէ մեկը չի հետաքրքրվել»,-ասել է Կադիրովը:

Ավելի վաղ, Միշուստինը տարածաշրջանային ղեկավարներին կոչ է արել խելամիտ սահմանափակումներ կիրառել մարդկանց տեղաշարժի համար և քննադատել նրանց՝ չափից դուրս խիստ սահմանափակումների համար: Ըստ նրա, անցած շաբաթ դեպքեր են բացահայտվել, երբ որոշ շրջաններում փակվել են վարչական սահմանները՝ խոչընդոտելով մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

 

Նույն շարքից