Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից ով որքան է կորցրել կորոնավիրուսի պատճառով

analitik.am

Վերջին երկու ամսում՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ընդհանուր առմամբ կրճատվել է 408 միլիարդ դոլարով: Այս մասին հայտնում է Hurun Institute-ը:

Ամենամեծ կորուստը Եվրոպայի ամենահարուստ մարդու՝ Բեռնար Առնոյի մոտ է՝ 30 միլիարդ դոլար: Հիմա նրա կարողությունը հասնում է 77 մլիարդ դոլարի:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, կորցրել է 9 միլիարդ դոլար՝ շարունակելով մնալ ամենահարուստը՝ 131 միլիարդ դոլար ունեցվածքով:

Բայց կան նաև մեծահարուստներ, ովքեր ավելի են մեծացրել իրենց կարողությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Zoom հարթակը ստեղծողին՝ Յուան Չժենին, ում կարողությունը 3,5 միլիարդ դոլարից հասել է 8 միլիարդի:

 

Նույն շարքից