Կորոնավիրուս Հասարակություն 

Տղամարդը սպանել է ընկերուհուն և ինքնասպան եղել՝ վերջինիս կասկածելով կորոնավիրուսով վարակված լինելու մեջ

analitik.am

 

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուիլ շրջանի բնակիչը սպանել է իր ընկերուհուն և ինքնասպան եղել, քանի որ վախեցել է, որ կինը վարակված է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Ապրիլի 2-ին, ոստիկանության ծառայողներն այցելել են Չերիլ Շրիֆերի և Պատրիկ Ջեսերնիկի բնակարան, և երկուսին էլ գտել են մահացած:

Ենթադրաբար, Ջեսերնիկը սպանել է իր ընկերոհուն, ում հետ ապրել է 8 տարի, իսկ հետո ինքնասպան եղել: Նշվում է, որ կնոջ մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են եղել, և տղամարդը ենթադրել է, թե նա կարող է վարակված լինել կորոնավիրուսով: Քննությունից պարզ է դարձել, որ Ջեսերնիկը և նրա ընկերուհին կորոնավիրուսով վարակված չեն եղել:

 

 

Նույն շարքից