Հասարակություն 

Արթիկում հրկիզել են «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենի «Range Rover»-ը

analitik.am

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքում հրկիզել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Խաչիկ Ա-ին պատկանող Range Rover մակնիշի 55 MԼ 555 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան հրկիզվել է Խաչիկ Ա-ի տան բակում, ինչի հետևանքով նրան պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից