Հասարակություն Տեսանյութեր 

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց /Տեսանյութ/

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին:

Այսպես`

Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, բեռնատար ավտոմեքենան մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու:

Կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում` STOP POINT-ներում, քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում գտնվող ավտոմեքենաների կայանատեղերում:

STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, անձնական օգտագործման իրեր կամ սննդամթերք:

Խնդիրների դեպքում, օրինակ, առողջության վատացման կամ բեռնատարի անսարքության պարագայում, վարորդը պետք է զանգահարի 112 հեռախոսահամարով և սպասի մեքենայի սրահում:

Ե՞րբ պետք է բեռնատար ավտոմեքենան լքի Վրաստանի տարածքը.

Տարանցիկ տեղաշարժման դեպքում` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում: Բացառությամբ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժվելուց:

Այլ դեպքերում` ներառյալ «Կազբեգիի» ուղղությունը` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում:

Ժամկետների մեջ ներառված չէ մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և ավտոկայանատեղիում կանգնելու ժամանակը:

Կանոնները խախտելու դեպքում վարորդը կտուգանվի 3 000 լարիով, եթե իհարկե պայմանները չկատարելու պատճառն արտաքին գործոնները կամ եղանակը չեն:

Տեղաշարժման ժամկետները ​​խախտելու դեպքում տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը: Հակառակ դեպքում վարորդը 14 օր կմնա կարանտինում, իսկ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Ուշադրություն. վարորդները պարտավոր են օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ` բժշկական դիմակ, ձեռնոց: Իսկ վճարումները նախընտրելի է կատարել անկանխիկ և օգտվել առցանց գնումներից:

Հատուկ կազմակերպված տարածքների տեղակայմանը կարող եք ծանոթանալ այս ցանկից.

Ուրբնիսի` Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր` 68.16.45.054:

Թերջոլա` Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր` 33.08.38.224:

Գորի`Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի,  կադաստրային ծածկագիր`66.44.02.033:

Զեստափոնի` Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր`32.03.34.211:

 

 

Նույն շարքից