Հասարակություն 

Կապանում դի է հայտնաբերվել

analitik.am

 

«Ապրիլի 8-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Արայիկ Հ.-ի (ծնված 1955 թ.) դին, իսկ պատշգամբում՝ անօգնական վիճակում հայտնաբերել Սվետլանա Հ.-ին (ծնված 1938 թ.)»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից