Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով «Tesla»- ն կսկսի հեռացնել աշխատակիցների մի մասին և կկրճատի աշխատավարձերը

analitik.am

 

Կորոնավիրուսի տարածման ֆոնին ամերիկյան «Tesla» ընկերությունում աշխատանքից կազատեն աշխատողների մի մասին, իսկ մնացածի աշխատավարձը կկրճատեն: Այս մասին ասված է ընկերության կողմից տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է Bloomberg-ը:

Փոխնախագահներից սկսած ղեկավարների աշխատավարձերը կկրճատվեն 30 տոկոսով, տնօրեններինը՝ 20 տոկոսով, իսկ մյուս աշխատակիցներինը՝ 10 տոկոսով: Այն աշխատակիցներին, ովքեր պատասխանատու չեն հիմնական խնդիրների համար, կխնդրեն ժամանակավորապես չաշխատել, աշխատավարձ չեն ստանա, սակայն կպահպանեն բժշկական ապահովագրությունը: Այժմ ընկերությունում աշխատում է մոտ 56 հազար մարդ:

 

Նույն շարքից