Կորոնավիրուս Հասարակություն 

Սևքարի բուժքրոջը մեկուսացրել են կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունենալու պատճառով

analitik.am

 

Տավուշի մարզի Սեւքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, քանի որ շփում է ունեցել Իջեւան քաղաքի բանկերից մեկում վարակի հաստատված դեպքի հետ։ Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ կինը աշխատում է ամբուլատորիայում։

«Ամբուլատորիայի բուժքույրերից է։ Ունենք նաեւ այլ բուժքույրեր, որ աշխատում են, ունենք նաեւ առանձին ընտանելան բուժքույր։ Իսկ մեկուսացված բուժքույրն իրեն լավ է զգում»,- ասել է նա։

Գյուղապետը հայտնել է նաեւ, որ նույն դեպքի առնչվող եւս մեկ բնակիչ է մեկուսացվել Սեւքարից։ Նա 43-ամյա տղամարդ է, որը նույնպես այցելել է բանկ եւ շփում է ունեցել վարակված աշխատակցի հետ․«Թուղթ է փոխանցել, դուրս եկել»։

 

Նույն շարքից