Մոսկվայում բժիշկների համար ավտոմեքենաների կայանատեղիներն անվճար կլինեն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մայրաքաղաքի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ներկայումս գերատեսչությունն առողջապահության վարչության հետ միասին կազմում է բժիշկների գրանցամատյան: