Կորոնավիրուս Հասարակություն 

Զելենսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել․ պատասխանը հայտնի է

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով УНИАН-ին:

Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի, թեստավորել են բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել կորոնավիրուսով վարակված պատգամավոր Սերգեյ Շախովի հետ, այդ թվում՝ նախագահը և վարչապետ Դենիս Շմիգալը:

Թեստի արդյունքները բացասական են, այդ իսկ պատճառով Ուկրաինայի նախագահի գրասենյակը լրացուցիչ կարանտինային միջոցներ չի ձեռնարկել աշխատանքները կազմակերպելու համար:

 

Նույն շարքից