Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը․ Տեսանյութ՝ քաղաքապետարանից

analitik.am

Երևանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ։

Երևանի քաղաքապետարանը չինական Չոնգցին գործընկեր քաղաքից ստացել է բժշկական 50.000 դիմակ և 20.000 ձեռնոց:
10.000 դիմակ և 2000 ձեռնոց տրամադրվել է պարետատանը՝ հրատապ կարիքների համար:

Բժշկական պարագաների մնացած խմբաքանակը կբաժանվի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին:

Չինաստանից բերված բոլոր արկղերը հետաքրքիր գրությամբ են. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Նույն շարքից