Կորոնավիրուս Հասարակություն Քաղաքականություն 

Շարունակում ենք կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու ծրագրերը․ Էջմիածնի քաղաքապետարան

Արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու քաղաքապետարանի նախաձեռնությանը արձագանքել և միացել են ինչպես էջմիածնաբնակներ, այնպես էլ ռուսաստանաբնակ էջմիածինցի գործարար: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի ՖԲ էջից։
Քաղաքապետարանը հայտնում է, որ ստեղծված դժվարին իրավիճակում Էջմիածնի բնակչությանն օգնության ձեռք մեկնելու, մարդասիրական գործունեության, ինչպես նաև Էջմիածնի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր աջակիցներին:

Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը շարունակում է կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու ծրագրերը:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ քաղաքապետարանի այս նախաձեռնությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել ՀՀ ՖՆ 900325151109 դրամային հաշվեհամարին:
Ստացված օջանդակությունը կուղղվի ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին սննդի պարենի փաթեթներով ապահովելուն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից