Գիտություն Հասարակություն 

Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն շահերից․ Արայիկ Հարությունյան

analitik.am

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել է քաղաքացիներին․

«Սիրելի հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն ՇԱՀԵՐԻՑ:

Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին` չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն առաջիկա երկու շաբաթներին քայլ առ քայլ կնկարագրենք և միասին առաջ կգնանք:

Իսկ մինչ այդ շարունակե՛ք հեռավար կրթությունը, ապահովե՛ք աշակերտների կրթության անընդհատությունը: Հետևե՛ք իմ էջի հրապարակումներին: Բոլոր նորություններն այս գործընթացի վերաբերյալ կլինեն այստեղ»:

Նույն շարքից