Հասարակություն Հիշում եմ և պահանջում Միջազգային 

Լատվիական եկեղեցին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

Լատվիայի լյութերանական եկեղեցու արքեպիսկոպոս Յանիս Վանագսը (Լատվիայի եկեղեցու առաջնորդը) հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ` նշելով, որ նախորդ օրը Լատվիական եկեղեցին իր հարգանքի տուրքն է մատուցել և աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-ամյա տարելիցի կապակցությամբ՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Հայոց ցեղասպանության ժխտողականությունը։

Յանիս Վանագսը միացել է Էստոնիայի և Լիտվայի հոգևոր հայրերին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատուկ հայտարարությամբ և աղոթելով զոհերի համար։

Նույն շարքից